Իշխանության պրոպագանդան է, թե բոլորը Փաշինյանի մահն են ուզում. Կարապետյանցը՝ հայտնի տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Բոլորը

«Իշխանությունների պրոպագանդան է, Նիկոլ Փաշինյանի հերթական անգամ զոհ լինելու․․ որ բոլորը, տարբեր տեղերից իր մահն են ուզում»,-  Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց «Բոլորին դեմ եմ» կուսակցության պատգամավորի թեկնածու Նինա Կարապետյանցը։ Խոսքը վերաբերում է մի քանի օր առաջ տարածված դիմակավորված անձանց տեսանյութին, որտեղ սպառնալիքներ են հնչում Նիկոլ Փաշինյանի դեմ։ 

Կարապետյանցը ավելի վաղ չէր բացառել, որ տեսանյութը կարող է պատրաստված լինել հենց գործող իշխանությունների կողմից։ Այսօր նրանից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված իր կասկածը։

«Շատ պարզ տրամաբանական գիծ ա: Երբ որ հայտնվում ա տեսանյութ ու երկու օր, ոչ մի արձագանք չի գտնում, մարդկանց ոչ հետաքրքրում ա, որովհետև այնքան արհեստական ա, հատկապես նրանք, ովքեր որ մասնագետներ են, փորձ ունեն զենքի հետ վարվելու, բոլորը ասում են, որ էս մարդիկ կյանքում զենք չեն էլ  բռնել ձեռները: Հետո, երբ որ տեսնում են, որ երկու օր էդ տեսանյութը չի ստանում ցանկալի արձագանքը, ի՞նչ է անում իշխանությունները, վերատպում են, վերահեռարձակում են պրոիշխանական կայքերում ու մեծ աղմուկ են դրա շուրջ բարձրացնում»,- ասաց Կարապետյանցը։ 

Նրա խոսքով՝ ահաբեկչությունը այն հանցագործությունների տեսակներից է, որին պետք է լուրջ վերաբերվել և անմիջապես արձագանքել, որպեսզի տարածուն չունենա։

Վարչապետ, ՔՊԿ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ տեսանյութի անձանց շրջանակը մոտավոր պարզվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան