Այդ տեսանյութի անձինք 2024-ից ՀՀ-ում չեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

«Տալի՞ս եք երաշխիքներ, որ Ձեր իշխանության օրոք ադրբեջանցիներ չեն բնակեցվելու Հայաստանում»,- այսօր վաղ առավոտյան հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Factor TV-ի լրագրողը հարցով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Տալիս եմ երաշխիքներ, որ ոչ միայն իմ իշխանության…այսինքն՝ չէ, հենց մեր իշխանության օրոք, տալի՛ս եմ երաշխիքներ»,- պատասխանեց Փաշինյանը։

Անդրադառնալով FactorTV-ի մյուս հարցին՝ արդյո՞ք արձակուրդում գտնվող վարչապետին կարելի էր, որ ԱԱԾ-ն ինչ-որ տեղեկություններ փոխանցեր, և վարչապետն էլ՝ որպես թեկնածու, դա քարոզչության ժամանակ հայտարարի, Փաշինյանը պատասխանեց. «Ես արձակուրդի մեջ եմ, լավ, ուրեմն ինչի՞ եք ինձ հարցնում հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ես էլ կարող եմ ասել՝ արձակուրդի մեջ եմ, տեղյակ չեմ՝ ինչ է կատարվում ընդհանրապես։ Հասկացանք, որ արձակուրդի մեջ եմ, բայց վարչապետն եմ, չէ՞։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը վարչապետ ունի՞, թե՞ չունի։ Բնականաբար, ինձ ամեն օր զեկուցվում է իրադրությունը, բա տեղյակ չլինե՞մ»։

FactorTV-ն հետաքրքրվել էր նաև շաբաթ օրը համացանցում հայտնված տեսանյութի մասին, որտեղ դիմակավորված անձինք սպառնում էին վարչապետին, արդյո՞ք իրավապահները հայտնաբերեցին նրանց, ինչո՞ւ է հապաղում նրանց հայտնաբերումը։

«Ես կարծում եմ՝ մենք անձանց շրջանակը պարզաբանել ենք մոտավոր։ Եվ ըստ էության, այն անձինք, որոնց մենք կարծում ենք, որ այդ տեսանյութի մեջ են, իրենք 2024 4 թվականից Հայաստանում չեն։ Սա օպերատիվ տեղեկություն է, որովհետև մենք ապացույց չունենք։ Մենք անուն-ազգանուններ ունենք, և բնականաբար, նրանց հայտնաբերելու ուղղությամբ ջանքեր ենք գործադրել և տեսել ենք, որ նրանք 2024 թվականից Հայաստանում չեն։ Եվ ավելին, նախկինում մեծ հավանականությամբ նրանք այլ գործերով մեր հետաքրքրության տիրույթում են եղել, մասնավորապես՝ հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն իրենք։ Հնարավոր է, բայց սա ընդամենը օպերատիվ տեղեկություն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։