Քաղհասարակության նկատմամբ անհանդուրժողականությունը վտանգում է ժողովրդավարությունը․ ՄԻՊ

Լուրեր

05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
Բոլորը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անկախ գործունեությանը միջամտելու և նրանց նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու փորձերն անընդունելի են։ Նրա գնահատմամբ՝ քաղաքական բևեռացվածության պայմաններում քաղհասարակության ներկայացուցիչները հաճախ ենթարկվում են թիրախավորման և առցանց հարձակումների, ինչը կարող է վերածվել ոչ ֆորմալ «գրաքննության» մեխանիզմի։
«Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների` իրավական պետության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված գործունեությանը միջամտելու, նրանց անկախ գործունեությունն ու դիրքորոշումները սահմանափակելու, նրանց նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է և վտանգում է ժողովրդավարական հասարակության բնականոն զարգացումը։
Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները և քաղաքացիական հասարակության գործընկերներից ստացվող ահազանգերը վկայում են, որ ընդհանուր քաղաքական բևեռացումը հանգեցրել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետների նկատմամբ անհանդուրժող մոտեցումների, նրանց անկախ դիրքորոշումների վրա ազդելու, անկախ գործունեությանը միջամտելու տարբեր փորձերի։
Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում նման երևույթները և ընդգծում, որ անկախ, ազատ և սկզբունքային քաղաքացիական հասարակության առկայությունը իրավական պետության և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության անհրաժեշտ նախապայման է։ Քաղաքացիական հասարակությունը չի կարող ենթակա լինել որևէ քաղաքական ազդեցության և վերջինիս գործունեության անկախությունն ու արդյունավետությունը չեն կարող գնահատվել քաղաքական ուժերի և այլ հանրային դերակատարների կամքը կատարելու կամ նրանց ցանկությունները բավարարելու համատեքստում։
Հայաստանում արդյունավետորեն գործում են քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպություններ, որոնք էական դերակատարում ունեն մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հանրային վերահսկողության և հաշվետվողականության ապահովման գործում։
Սա կատարված մեծ աշխատանքի արդյունք է և պետության համար արժեքավոր ձեռքբերում: Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ քաղաքացիական հասարակության գործունեության համար նպաստավոր միջավայրը չի ենթադրում միայն պետության կողմից նրանց հիմնադրման ու գործունեություն ծավալելու ազատության հնարավորություն, այլ պահանջում է նաև այդ գործունեության համար անվտանգ միջավայր:
Այսօրվա ծայրահեղ բևեռացված միջավայրի պայմաններում քաղհասարակության ներկայացուցիչները թիրախավորվում, առցանց հարձակումների են ենթարկվում ու պիտակավորվում են բոլոր այն դեպքերում, երբ արտահայտում են որևէ տեսակետ, որը հաճո չէ այս կամ այն քաղաքական ուժին կամ հանրային դերակատարին: Ներկայիս ազատ արտահայտման դաշտի ակնհայտ ընդլայնման հետ մեկտեղ սա փաստացի վերածվել է ոչ ֆորմալ «գրաքննության» մի մեթոդի:
Այս իրավիճակը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անընդունելի է համարում և ընդգծում է, որ բոլոր հանրային դերակատարները պետք է նպաստեն վիճակի հաղթահարմանը, իսկ պետությունը պետք է ստանձնի առաջնային դերակատարություն խնդիրը հասցեավորելու և քաղաքացիական հասարակության` իրավական պետության արժեքների ամրապնդմանն ուղղված գործունեության համար միջավայրն անվտանգ դարձնելու հարցում»,- ասված է հաղոորդագրությունում։