ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Կիև։ Նրա այցը երկարատև է լինելու։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տելեգրամում գրառումը։ Ըստ Երմակի՝ զրույցի թեմաները կլինեն պաշտպանությունը, անվտանգության ամրապնդումը, զենքը, պատժամիջոցները, մարդկանց պաշտպանությունը, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության ամրապնդումը։ «Ռուսաստանը չի ցանկանում …

