Եվրոպական խորհրդարանում Ֆրանսիան ներկայացնող պատգամավոր Ֆրանսուա Քսավիյե Բելյամին կարծում է, որ Եվրոպան պարտավոր է բոլոր հնարավոր միջոցներով կանգնել Հայաստանի կողքին՝ կանխելու ադրբեջանական նոր հնարավոր ագրեսիան։ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը նման կարծիք է հայտնել Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։ -Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս բանակցությունները՝ հաշվի առնելով Բաքվի կողմից առաջադրվող մշտական, երբեմն էլ փոփոխվող պահանջները։ …

