Էս մարդը սպառնալիք է երկրին, և էդ սպառնալիքը պետք է վնասազերծվի, և սա ես ասում եմ նաև այսօր. Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
15.09.2025 | 17:44Երևանի քրեական դատարանում, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործում առկա ապացույցների հետազոտումը։ Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։