ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փալմ Սփրինգս քաղաքում վերարտադրողական բժշկության կլինիկայի մոտ ականապատ մեքենա է պայթել, կա 1 զոհ, 4 վիրավոր, հայտնում է CNN-ը։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել։ «Սա կանխամտածված ահաբեկչություն է: Հետաքննության ընթացքում մենք կպարզենք՝ սա միջազգային ահաբեկչությո՞ւն էր, թե՞ ներքին ահաբեկչություն»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԴԲ Լոս Անջելեսի գլխավոր …

