Թափանցիկության պակաս Վանաձորում. քաղաքացիները՝ անտեղյակ, համակարգը՝ անտարբեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Վանաձորի համայնքապետարանը մի դեպքում՝ համայնքապետարանի աշխատակցի, մյուս դեպքում՝ ավագանու անդամին փոխկապակցված ընկերությունների հետ վերջին 5 տարվա ընթացքում կնքել է շուրջ 192․5 մլն դրամի պայմանագիր։ Այս ամենը պարզել է Infocom-ը: Ըստ լրատվամիջոցի՝ համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի ավագ մասնագետ Միհրան Պառավյանի հորը՝ Գրիշա Պառավյանին պատկանող «Պագամի» ՍՊԸ-ն 2021-2025 թթ․-ին հայտ է ներկայացրել համայնքի հայտարարած գնման 16 ընթացակարգերում, որից 14-ում ճանաչվել է հաղթող՝ կնքելով շուրջ 188․5 մլն դրամի պայմանագիր։

Ընկերությունը պայմանագրեր է կնքել Վանաձոր համայնքի տարբեր գոտիներում սանիտարական մաքրման և կենցաղային աղբահանության ծառայություններ մատուցելու համար։

«Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ նախագահը Գևորգ Քոթանջյանը նկատում է՝ ստեղծված իրավիճակում պետական մարմինները, ունենալով վերահսկողություն կատարելու իրավական հիմք, համապատասխան գործառույթներ չեն իրականացնում, որի պատճառով պաշտոնյաները կարողանում են իրենց լիազորությունները ծառայեցնել անձնական շահերին:

Infocom-ը պարզել է համայնքապետարանում շահերի բախման ևս մեկ դեպք: Վանաձորի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Հարությունյանին պատկանող շենքերի և շինությունների տեխնիկական հետազննում իրականացնող «Ռիգ» ՍՊԸ-ն 2024 թվականին մասնակցել է համայնքում հայտարարված ընթացակարգերից 7-ին, որից 4-ում հաղթել է։ Ընկերությունն իրականացրել է համայնքի մի քանի փողոցների կոյուղագծերի հիմնանորոգման աշխատանքներ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը մոտ 4 մլն դրամ է։

Արդյո՞ք «Պագամի» և «Ռիգ» ընկերությունների՝ համայնքի գնումներում հաղթելու գործընթացում շահերի բախման իրավիճակ չկա՝ հետաքրքրվեցինք ընդմիջումից հետո իր աշխատասենյակ շտապող Վանաձորում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանից:

«Ես չեմ նկատել, մնացածը գրավոր գրեք, ձեզ կպատասխանեն»,- ասաց Փելեշյանը։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել ո՛չ ավագանու ՔՊ անդամի և ո՛չ էլ համայնքապետարանի աշխատակցի հետ: Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանը մեզ հետ հեռախոսազրույցում միայն նշեց, որ երկուսն էլ շարունակում են իրենց աշխատանքը համայնքապետարանում:
Նա պնդում է՝ ավագանու անդամի ընկերության հետ պայմանագրի կնքման պատճառը համայնքապետարանի ներսում, այսպես ասած, պառակտումն է, հներն ու նորերը միմյանց լավ չեն ճանաչում:

Մամուլի խոսնակը չպատասխանեց, թե ինչ հանգամանքներում է համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի ավագ մասնագետի հորը պատկանող ընկերության հետ կնքվել 188․5 մլն դրամի պայմանագիր, որը պետք է համայնքի տարբեր գոտիներում սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնի: Միայն վստահեցրեց, թե համայնքը մեքենաներ է ձեռք բերել և արդեն մեկ տարի է՝ աղբահանությունն ինքնուրույն է իրականացնում:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից infocom-ին հայտնել են, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 2021-2025 թվականներին շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ հանձնաժողով չի ներկայացրել: Նա, որպես համայնքային գնումների պատվիրատուի ղեկավար, պարտավոր էր շահերի բախման դեպքում գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, իսկ այն, որ համայնքային գնումներին մասնակցում և հաղթում է քաղաքական նույն ուժը ներկայացնող ավագանու անդամի ընկերությունը, արդեն շահերի բախման իրավիճակ է։ Նա այդ հայտարարությունը պետք է ներկայացներ նաև այն դեպքում, երբ համայնքային գնումներին մասնակցում և հաղթում էր իր հետ գործնական կապ ունեցող աշխատակցին փոխկապակցված ընկերությունը։

Թեև Փելեշյանը շահերի բախում չի տեսնում, նրա խոսնակը նշում է, որ լրատվամիջոցի հրապարակման ուսումնասիրությունից հետո ինքը տեղեկացրել է ԿԿՀ-ին փոխկապակցված ընկերությունների պայմանագրերի մասին:

Վանձորցիների շրջանում հարցում ենք անցկացրել` հասկանալու, թե ինչ պատկերացում ունեն քաղաքացիները համայնքային գնումների թափանցիկության մասին: Պարզեցինք, որ քաղաքացիները կամ տեղյակ չեն համայնքապետարանի գնումներից, կամ վստահություն չունեն դրանց թափանցիկության նկատմամբ։

Հավելենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելն առաջացնում է 300 000 դրամի չափով տուգանքի նշանակում։

Անի Թամրազյան