Բաքվի դատարանը Ֆրանսիայում բնակվող Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերին 6 տարվա ազատազրկման է դատապարտել

Լուրեր

02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Բաքվի Բինագադիի շրջանային դատարանում այսօր  ավարտվել է Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր  բլոգեր Մուհամմադ Միրզալիի դատավարությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամն՝ դատավոր Վյուսալ Թագիևի դատավճռով Միրզալին դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Միրզալին մեղադրվում է Քրեական օրենսգրքի 220.2-րդ հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում բռնությամբ, թալանով, հրկիզմամբ, գույքի ոչնչացմամբ, հրազենի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի կիրառմամբ կամ կառավարության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով) և 281.1-րդ հոդվածով (իշխանությունը բռնի զավթելու, բռնի կերպով պահելու կոչեր, Ադրբեջանի սահմանադրական կարգի բռնի փոփոխություն կամ նրա տարածքային ամբողջականության խախտում, ինչպես նաև նմանատիպ բովանդակության նյութերի տարածում):

Այս տարվա մարտին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հեռակա հետաքննություն էր սկսել  Միրզալիի նկատմամբ։ Նա հայտնի է Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևի ու  իշխանությունների նկատմամբ իր քննադատությամբ։ Հունիսի 3-ին Բինագադիի շրջանային դատարանը նրան ձերբակալելու օրդեր էր տվել  և կալանքի որոշում կայացրել։

Ֆրանսիայում բնակվող Միրզալիի նկատմամբ նաև  մի շարք մահափորձեր են եղել։  2022թ-ի հունիսի 14-ին էլ երրորդ մահափորձն է իրականացվել։ Անժե քաղաքից ոչ հեռու ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել էր երկու մարդու։ Նրանք կասկածվում են ադրբեջանցի բլոգերի սպանության փորձի մեջ։ Ինչ այդ Միրզալիի դեմ արդեն երկու մահափորձ եղել է։ 2021թ․ մարտին Նանտի կենտրոնում մի խումբ տղամարդիկ հարձակվել ու դանակով հարվածներ էին հասցրել՝ փորձելով անգամ կտրել նրա լեզուն։ Ապրիլի վերջին հարձակման համար դատապարտվել է չորս տղամարդ, որոնցից երեքը՝ ադրբեջանցի։

Բլոգերը իր դեմ մահափորձերի կազմակերպման մեջ մեղադրում է Ադրբեջանի իշխանություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի