Բաքվի զինվորական դատարանում երեկ կայացել է Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատական հերթական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ նիստի ընթացքում պետական մեղադրող Վյուսալ Աբդուլլաևը Արցախի ՊԲ-ի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին հարցեր է ուղղել։ Սկզբում նա պատասխանել է Արցախի տարածքների «ականապատման վերաբերյալ հարցերի»։ Նաև դիտարկվել են «փաստաթղթեր» Արցախյան 44-օրյա …

