Մենք ատում ենք էդ «ղալմաղալը»․ Անդրանիկ Քոչարյանը՝ մեքենաներում աղմուկը նվազեցնելու նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովում քննարկվում է ՔՊ պատգամավորների նախաձեռնած օրենսդրական փաթեթ, որով առաջարկում են տուգանել ավտոմեքենայի մեջ լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ խլացուցիչներ տեղադրած վարորդներին։

Նախագծի համահեղինակ Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ լրացուցիչ ուժեղացուցիչները խանգարում են ինչպես հասարակական անդորրը, այնպես էլ երթևեկությունը, որի արդյունքում քաղաքի հատկապես բանուկ հատվածներում բարձրանում է աղմկային աղտոտվածությունը։

Ըստ Բագրատյանի՝ նախագծով առաջարկում են տուգանել ավտոմեքենայի մեջ լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ խլացուցիչներ տեղադրած վարորդներին աշխատավարձի 10-ապատիկի չափով, բացի այդ՝ վարորդները կկորցնեն 2 միավոր։

«Ավելորդ աղմուկը կարող է հանգեցնել առողջական տարբեր խնդիրների` սթրես, քնի խանգարումներ և այլն։ Հեղինակավոր հոգեբաններից մեկն ասել է, որ արագ տեմպով երգերը կարող են ստիպել վարորդին արագացնել իր ընթացքը` համապատասխանեցնելով այն երգի ռիթմին»,- նշեց նա։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց՝ «Մենք ատում ենք էդ «ղալմաղալը»։ Ձեր ներկայացրած փաստերից հետո նախագիծն անպայման պետք է ընդունվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան