Կրեմլում հերքել են ռուս-թուրքական հարաբերությունների սառեցման մասին լուրերը, միաժամանակ, չբացառելով երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով շփումները, գրում է Ինտերֆաքսը: «Ընթանում է երկխոսություն՝ ինչպես աշխատանքային, այնպես էլ փորձագիտական մակարդակով: Այդ երկխոսությունը չի դադարել և չի դադարի: Անհրաժեշտության դեպքում՝ շփումներ կլինեն ամենաբարձր մակարդակով»,- ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցին՝ արդյո՞ք կարելի է խոսել …