«Թրամփի ուղու» հետ կապված քննարկումները սկսվել են․ ամերիկյան պատվիրակությունը վերջերս այցելել է Հայաստան․ Փաշինյան

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ամերիկյան պատվիրակությունը վերջերս այցելել է Հայաստան, «Թրամփի ուղու» հետ կապված քննարկումները սկսվել են։ Այս մասին Ստրասբուրգում լրագրողերի հետ ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս պահին, սակայն, ըստ Փաշինյանի՝ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, քանի որ քննարկումները շարունակվում են։

«Կարծում եմ՝ խնդիրը նաև այն է, որ Թրամփի ադմինիստրացիան գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ դրանում ուղու օրակարգը շարունակում է գտնվել՝ և՛ ԱՄՆ-ի, և՛ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, մեծ հետարքրություն կա»,- հայտարարել է Փաշինյանը։ 

Նա հավելել է, որ «Թրամփի ուղու»-ին քննարկվում է ՀՀ-ԱՄՆ երկկողմ ձևաչափով։

«Ցանկացած երրորդ կողմ կարող է ներգրավվել, երբ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ձեռք կբերեն համաձայնություն: Մենք շահագրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավվեն։ Բայց կոռեկտության առումով ֆիքսվել է, որ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն են թեման քննարկում, և երրորդ կողմերը կարող են ներգրավվել երկու կողմերի համաձայնության դեպքում»,- ասել է վարչապետը։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ իրեն հրավիրվել են Միացյալ Նահանգներ՝ «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված մանրամասները քննարկելու։

«Ես ունեմ իմ տնային աշխատանքը, իրենք՝ իրենցը, որը կամփոփենք ու կգնանք ԱՄՆ կոնկրետ բանակցությունների՝ հայտարարելու նախագծերի մրցույթ, գնումների գործընթացի կազմակերպում»,- նշել էր նա։

Մանյա Պողոսյան