Բաքվի դատարանում Ապրիլյան պատերազմի ժամանակ, իբր, Ադրբեջանին հասցված վնասների մասին փաստաթղթեր են ուսումնասիրվել

Լուրեր

01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված  շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստը ընթանում է փաստաթղթերի ընթերցմամբ։

Նշվում է, թե հրապարակված փաստաթղթերից մեկը վերաբերում է «2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու, նրանց կյանքի դեմ մահափորձերի, նրանց գույքին վնաս հասցնելու և այլ դեպքերի»։

Այս դրվագների վերաբերյալ ուսումնասիրված փաստաթղթերից մեկում նշվում է, թե, իբր, «2016 թվականի ապրիլի 2-ից 28-ը Հայաստանի զինված ուժերը բազմաթիվ հանցավոր գործողություններ են կատարել Ադրբեջանի Աղդամի, Տերտերի, Գերանբոյի, Ֆիզուլիի և Աղջաբեդի շրջանների չպաշտպանված բնակավայրերի տարածքներում, ինչպես նաև կրթական և բժշկական հաստատություններում, քաղաքացիական բնակչության և մարտական ​​գործողություններին չմասնակցած առանձին քաղաքացիական անձանց նկատմամբ, ինտենսիվ կրակ են վարել խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ականանետներից և նռնականետերից, հրետանային կայանքներից և հարձակումներ իրականացրել  առանց ռազմական անհրաժեշտության»։

Փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում ցուցադրվել են նաև իրադարձությունների վայրերից լուսանկարներ։

Այնուհետև ուսումնասիրվել են, իբր, «Տերտերի Ասկիպարա գյուղի՝ 122 միլիմետրանոց սպիտակ ֆոսֆոր պարունակող հրետանային արկերով գնդակոծման, Չինգիզ Գուրբանովի (նրան հետմահու շնորհվել է «Ադրբեջանի ազգային հերոս») և Հուսեյն Աքբերլիի սպանության, ինչպես նաև օկուպացված տարածքներում տնտեսական և այլ ոլորտներում կատարված հանցագործությունների վերաբերյալ փաստաթղթեր»։

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի