Նման է խուլիգանության․ Խաչատրյանը՝ մեքենաներում աղմուկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
Բոլորը

Մեքենաներից հնչող բարձր երաժշտությունը ոչ միայն խանգարում է հասարակական կարգն ու առողջությանը վնաս հասցնում, այլև այդ զանցանքը նման է խուլիգանության։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է ՔՊ պատգամավորների նախաձեռնած օրենսդրական փաթեթ, որով առաջարկում են տուգանել ավտոմեքենայի մեջ լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ խլացուցիչներ տեղադրած վարորդներին։
Նախագծի համահեղեինակ Սերգեյ Բագրատյանը շեշտեց, որ լրացուցիչ ուժեղացուցիչները խանգարում են ինչպես հասարակական անդորրը, այնպես էլ երթևեկությունը, որի արդյունքում քաղաքի հատկապես բանուկ հատվածներում բարձրանում է աղմկային աղտոտվածությունը։

«Ավելորդ աղմուկը կարող է հանգեցնել առողջական տարբեր խնդիրների` սթրես, քնի խանգարումներ և այլն։ Հեղինակավոր հոգեբաններից մեկն ասել է, որ արագ տեմպով երգերը կարող են ստիպել վարորդին արագացնել իր ընթացքը` համապատասխանեցնելով այն երգի ռիթմին»,- նշեց նա։

Նախագծի համահեղինակը նաև նշեց, որ նախագծով առաջարկում են տուգանել ավտոմեքենայի մեջ լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ խլացուցիչներ տեղադրած վարորդներին աշխատավարձի 10-ապատիկի չափով, բացի այդ՝ վարորդները կկորցնեն 2 միավոր։

«Խախտումը պետք է արձանագրվի տեխզննման ժամանակ, որտեղ բացի գործարանային սարքերից մնացած ամեն ինչ, եթե ստանդարտին չի համապատասխանում ու ակնհայտ է, որ լրացուցիչ սարքավորում է, կհանվի մեքենայից»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան