Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական նիստն է տեղի ունեցել Բաքվի զինվորական դատարանում։ Այն նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դատական նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողների» մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները։ Նիստը շարունակվել է Արցախի նախկին նախագահ Արկադի …

