Հայաստանի և ՄԱԿ Բնակչության հիմնադրամի համագործակցությունը կխորանա խոցելի խմբերի պաշտպանության ուղղությամբ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում` ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դայեն Քեյթայի հետ, հայտնում են ԱԳ մամուլի ծառայությունից։

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և ՄԱԿ Բնակչության հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության խորացման կարևորությունը, այդ թվում՝ գենդերային հավասարության, սեռական և վերարտադրողական առողջության, երիտասարդության հզորացման, ինչպես նաև դեմոգրաֆիական խնդիրների հասցեագրման ոլորտներում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է 2026-2030թթ. համար ՄԱԿ Բնակչության հիմնադրամի՝ երկրի ծրագրային փաստաթղթին՝ կարևորելով, որ դրանում արտացոլված ծրագրերը լիովին համահունչ են ՀՀ կառավարության տեսլականին։ ԱԳ նախարարի տեղակալը, մասնավորապես, ընդգծել է խոցելի խմբերի, այդ թվում՝ փախստականների և հաշմանդամների իրավունքների պաշտպանության և ներառականության ապահովման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև երկրի ծրագրային փաստաթղթի կյանքի կոչման համար համապատասխան ֆինանսավորման և այս ուղղությամբ դոնորների հետ համակարգված փոխգործակցության ապահովման կարևորությանը: