Արաքս գյուղում սպանությունը տեղի է ունեցել շանը հայհոյելու հարցի շուրջ վիճաբանելու արդյունքում. ՆԳՆ-ն՝ 39-ամյա տղամարդու մահվան հանգամանքների մասին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքում հնչել են կրակոցներ, քաղաքացի է զոհվել: Դեպքի վերաբերյալ Ներքին գործերի նախարարությունից Factor.am-ին նոր մանրամասներ են հաղորդել։

Այսպիսով, նախօրեին կատարված սպանության պատճառ է դարձել շանը հայհոյելը։ Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, իր շանը հայհոյելու հարցի շուրջ Արաքսի 33-ամյա բնակիչը վիճաբանել է համագյուղացիների հետ, ինչի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել է մի անձի՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ապա նաև ինքնաձիգից կրակոցներ է արձակել ներկաների ուղղությամբ, ինչի ընթացքում 39-ամյա Մասիս Ասատրյանը ստացել է հրազենային վնասվածք, տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել։

«Դեպքից կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Արաքսի 33-ամյա բնակչին, սպանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխվել համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մետաղյա խողովակ և մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված կաթուցիչ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնում են նախարարությունից։

Նշվում է նաև, որ 33-ամյա տղամարդը նախկինում ևս իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել։ Մասնավորապես, 2021 թվականի մայիսի 30-ին կրկին Արաքս գյուղում վիճաբանության ընթացքում ինքնաձիգով կրակոցներ էր արձակել։ Նա ձերբակալվել էր, խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել, և գործն ուղարկվել է դատարան։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Մեկ այլ գործով էլ նրա մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ, ինչը առգրավվել է, դարձել է քննության առարկա։ 2024 թվականի օգոստոսի 13-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նրա կողմից գազային ատրճանակ ապօրինի կրելու դրվագով քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետները անցնելու հիմքով, իսկ խուլիգանության դրվագով դատաքննությունը դեռևս ընթացքում է։

Ոստիկանությունից նաև հայտնում են, որ նշված անձն այլ հանցավոր արարքներ կատարելու համար նախկինում ևս դատապարտվել է։ Նրա՝ ազատության մեջ գտնվելու ընթացքում ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել ապօրինի զենք զինամթերք պահելու վերաբերյալ, որի շրջանակներում ստուգայցեր են կատարվել, սակայն նրա տանը զենք չի հայտնաբերվել։