2017թ․ 4 ամիսների ընթացքում, անչափահասների, երեխաների նկատմամբ կատարվել է բռնության 59 դեպք․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը՝ «Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանություն. վիճակագրություն, խնդիրներ» թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ։ «Դրանք ծեծի դեպքերն են, սեռական անձեռնմխելիության ու սեռական ազատության դեմ ուղղված հանցագործության դեպքերն են»,- …

