Քրեական հեղինակությունը կալանավորվեց

Լուրեր

12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին՝ ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Ա.Ավետիսյանի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ИР 7172 գործարանային համարի ատրճանակ և 8 հատ 9 մմ տրամաչափի ակոսափող հրազենի փամփուշտներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացավում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քննություն է տարվում՝ պարզելու հրազենի ձեռք բերման աղբյուրը, համապատասխան օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանությանը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանը հայտնի է «Պոպոք» մականունով։