Ռազմական փորձագետ Վովա Վարդանովի գնահատմամբ՝ երեկ ոստիկանության կողմից Էրեբունու բիլիարդի սրահներից մեկում աղջկան պատանդ վերցրած տղամարդուն վնասազերծելու գործընթացը գրագետ չէր կազմակերպված: «Ամբոխը քայլում էր տարածքով, մարդիկ նույնիսկ քայլում էին դիպուկահարի և թիրախի արանքով, հասկանո՞ւմ եք: Թվում է, թե մեր ուժային կառույցները շատ լավն են, որոշ բաներ սովորել և ուրեմն ամեն ինչ գիտեն: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ …

