«Նաիրիտ» գործարանի հարակից ջրերում լաբորատոր անալիզների արդյունքներով գերազանցումներ չեն արձանագրվել
ՀՀ բնապահպանության նախարարության ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ի / ՇՄՄՏԿ/ մասնագետների կողմից օգոստոսի 29-ին նմուշառում է իրականացվել «Նաիրիտ» գործարանի տարածքով և գործարանի հարակից հոսող 3 առուների ջրերից: Նմուշառումներից մեկն իրականացվել է լակեթինոլի պահպանման տարաների հարակից առվից: Լաբորատոր անալիզների արդյունքներով վերոհիշյալ ջրերում գերազանցումներ չեն արձանագրվել: