Բրիտանական Նյուքասլում դանակով զինված մարդու կողմից պատանդառված մարդիկ ազատ են արձակվել. բրիտանական ոստիկանության հայտարարությունը փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը` մանրամասնելով, որ ոչ ոք միջադեպից չի տուժել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի մարդ պատանդ է վերցրել զբաղվածության կենտրոնի մի քանի աշխատակցի: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` միակ մարդը, որ մնացել է զբաղվածության կենտրոնում, հարձակվողն է:

