Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայտարարվեց Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնելու մասին: Վարչապետ Կարապետյանը ակումբի պաշտոնական մեկնարկի օրը հայտարարել էր՝ նպատակ ունեն ներդրումների ներգրավմամբ երկարատև բիզնես ծրագրեր իրականացնել: Միայն 2017 թվականին «Հայաստանի ներդրողների ակումբը» նախատեսում է Հայաստանում …

