Հայաստանում բացակայում է քաղաքական հետապնդումը. Արա Բաբլոյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետ

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը
Եվրոպական արժեքները կրող և այդ արժեքները չճանաչող երկրները չեն կարող գտնվել նույն հարթության վրա, ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ հանդիպման ժամանակ:
 
«Հայաստանը, ի տարբերություն հարևան որոշ երկրների, ժողովրդավարության հարցերում լուրջ առաջընթաց ունի: Այդ մասին վկայում են մեր երկրում քաղաքական հետապնդման բացակայությունը, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, խոսքի ազատությանը և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մոտեցումները», – ասել է Ա.Բաբլոյանը:
 
Իր հերթին դեսպանը կարևորել է Ազգային ժողովի հետ համագործակցությունը ու հատկապես ընդգծել Գերմանիայի  Միջազգային համագործակցության ընկերության և ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, որի դրական արդյունքն ակնհայտ է: 
 
Անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և այն դատապարտող բանաձևի ընդունմանը՝ դեսպանը նշել է. «Այդ բանաձևի ընդունմամբ Բունդեսթագը կարևոր քայլ կատարեց, և ես զգում եմ հայ ժողովրդի վերաբերմունքն այդ քայլի նկատմամբ»: 
 
Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Մաթիաս Քիսլերը փաստել է, որ Գերմանիան բացառում է հակամարտության ռազմական լուծումը: