Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԵՄ և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը
Քաղաքականություն
07.09.2017 | 15:39Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԵՄ և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեպտեմբերի 8-ին Տալլինում կայանալիք Եվրոպական միության և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Էստոնիա։