Լուծվում են հանրակացարաններում երկար տարիներ բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները

Լուրեր

12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
Բոլորը

Հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով գործադիրն ընդունել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում: Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի և Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերի հանրակացարաններում բնակվող ՀՀ քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Այս որոշմամբ կլուծվի ընդհանուր առմամբ 46 ընտանիքի բնակարանային հարցը: 
Կառավարությունը որոշել է նաև Պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված «Սիսիանի գոտիական փորձարարական կայան» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած շարժական գույքը՝ խողովակները և փականները, հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով հանձնել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքին` հողերի ոռոգման նպատակով օգտագործելու համար: Նախատեսում է Սիսիանի մոտ 62 հա համայնքային հողերը դարձնել մշակովի:

Կառավարության որոշմամբ կնվազեցվի «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը և գույքը կամրացվի ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին: Հիմնավորման համաձայն՝ Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը Չափագիտության ազգային ինստիտուտին միացնելու արդյունքում վերջինիս է անցել նաև փորձարարական մշակումների գործարանը, որը, սակայն չի օգտագործվում: Ընկերությունը գործարանի պահպանման նպատակով տարեկան կատարում է շուրջ 6,0 մլն. ՀՀ դրամի չափով ծախսեր՝ պահպանության և գույքային հարկերի մասով: Ընկերության առողջացման համար նպատակահարմար է նշված գույքային միավորը տնօրինությունից հանել, ինչը հնարավորություն կտա նվազեցնել կատարվող ծախսերը, ինչպես նաև կնպաստի նշված գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Գործարանը գտնվում է առանձնացված` պարսպապատ տարածքում, ապահովված է ջրով, բնական գազով և էլեկտրամատակարարումով և կարող է ներդրումային հետաքրքրություն առաջացնել:

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է լուծարել Կրթության ազգային ինստիտուտի հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագիրը: ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությունը մեկամսյա ժամկետում ինստիտուտի հետ պետք է կնքի 2007 թ. հոկտեմբերի 26-ին կնքված անհատույց օգտագործման համապատասխան պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր: Այնուհետև կիրականացվեն ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքի հանձնման–ընդունման աշխատանքները և կներկայացվի առաջարկություն դրանց հետագա օգտագործման վերաբերյալ: Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարել է գույքագրել օպտիմալացման արդյունքում ազատված շինությունները և հոկտեմբերին տեղեկանք ներկայացնել դրանց վերաբերյալ՝ քննարկելու նպատակով: