Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Զրուցակիցներն արդյունավետ են գնահատել երկկողմ գործակցությունը, որի շրջանակում հաջող իրականացվում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված մի շարք ներդրումային ծրագրեր: Վերահաստատելով ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ Կարեն Կարապետյանը և Դմիտրի …

