Պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքները հաջողությամբ ավարտելուց հետո հուլիսի7-ի առավոտյան, նախատեսված ժամկետից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ՀԱԷԿ-ը դուրս բերվեց էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ …

