Գեղարքունիքում չիչխանի վերամշակման արտադրամաս է բացվել

Լուրեր

12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
Բոլորը

Սեպտեմբերի 26-ին, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում տեղի է ունեցել «Արևահատիկ» ապրանքանիշի ներքո հանդես եկող չիչխանի վերամշակմամբ զբաղվող խմբի արտադրամասի բացման արարողությունը, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության Գեղարքունիքի մարզային զարգացման ղեկավար Վարազդատ Սարգսյանը։

Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ «Չիչխանի հավաքչությամբ և վերամշակմամբ զբաղվող խումբը» ձևավորվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ «ՎորլդՎիժն» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ, վերամշակման արտադրամասը հիմնվել է նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն, «Կանաչ արահետ» ՀԿ ի և անհատ բարերի տրամադրած հիմնական և շրջանառու միջոցների հաշվին:

Խումբը, որը բաղկացած է 7 ընտանիքներից 11 անդամներով, ընդգրկված է պտղի հավաքման և վերամշակման աշխատանքներին։ Ներկա պահին խումբն արտադրում է չիչխանի խյուս (մածուկ) ապակե տարայով 400 գրամ զտաքաշով և հյութ՝ 1 լիտր տարողությամբ։ Արտադրամասը հագեցած է անհրաժեշտը սարքավորումերով, ինչը հնարավորություն է տալիս արտադրությունը կազմակերպել հիմնականում ավտոմատացված եղանակով։

Մինչև «Չիչխանի հավաքչությամբ և վերամշակմամբ զբաղվող խմբի» ձևավորումը՝ անդամները չիչխանը հիմնականում վաճառել են միջնորդներին, ովքեր և հանձնել են դա վերամշակող կազմակերպություններին կամ վաճառել են անհատ սպառողներին՝ հատիկ, աղացած կամ մածուկի տարբերակով։

Բացման արարողությանը մասնակցող Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նախ շնորհավորել է ներկաներին նման արտադրամաս ունենալու կապացությամբ և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են դրա ստեղծմանը։ Մարզպետը կարևորել է մարզում նման արտադրամասերի ստեղծումը, ինչը, ըստ մարզպետի, կնպաստի մարզում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը։