Վերջին տեղեկությունների համաձայն՝ Լաս Վեգասում կրակահերթի ժամանակ զոհվել է ավելի քան 20 մարդ, 100-ից ավելին վիրավորվել է. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին: Մինչ այդ, Լաս Վեգասի ոստիկանությունը հայտնել էր անհայտ անձի վնասազերծման մասին, որը կրակ էր բացել Mandalay Bay Hotel- ի պատշգամբից: Կրակոցները տեղի էին ունեցել «Route 91» կանթրի ոճի երաժշտական փառատոնի ժամանակ:

