Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին: Այս մասին հաղորդում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Տարածաշրջանում գտնվելու ընթացքում Շեֆերը, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կմասնակցի նաև բարձր մակարդակի հանդիպումների: «ԱՄՆ-ը պաշտպանում է ԼեռնայինՂարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը …

