«Մինչև գրադարանին «թաղելը» պետք է տեսնել՝ «բուժել» հնարավո՞ր է, թե՝ ոչ»․ ինչպե՞ս կդասավորվի Վանաձորի գրադարանների ճակատագիրը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամիսներ առաջ Վանաձորի գրադարանային համակարգում գործող 8 գրադարաններից 4-ը համայնքի ավագանու որոշմամբ օպտիմալացվեց: 3 գրադարան որոշվեց հանձնել դպրոցներին, իսկ 1 գրադարան  փակվեց: Այս առթիվ հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացավ, որը, սակայն, նույն արագությամբ էլ մարեց։ Գրեթե մոռացության մատնվեց այն  փաստը, որ այդ որոշման հետևանքով կրճատվեց նաև հաստիքների թիվը: Նախկին 62 աշխատակցի փոխարեն՝ այժմ համակարգում աշխատում է ընդամենը 28-ը: Օպտիմալացման որոշումն ընդունվել էր  համայնքի ավագանու  նիստի ընթացքում, դրան դեմ էր Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը Factor.am-ի հետ զրույցում նշում է, որ  քաղաքի համաչափ զարգացման մասին խոսելն անիմաստ է այն դեպքում, երբ քաղաքի ահռելի հատվածը պարզապես զրկված է գրադարան ունենալու հնարավորությունից։ Նրա խոսքով՝ օպտիմալացված 4 գրադարաններից 3-ը հանձնվում է դպրոցական գրադարանի բալանսին, իսկ դպրոցին պետք են լինելու նոր հաստիքներ՝ նման մեծ ծավալով գրքեր ընդունելու և պահպանելու համար։

Արմեն Եղիազարյանը հիշեցնում է՝  2009 թվականից արդեն երկու գրադարան փակվել էր, գրքերը, որոնք  թաղված էին բորբոսասնկերի  մեջ,  ամբողջովին ոչնչացվել էին։ Նա չի բացառում, որ մյուս գրադարաններն էլ կարող են արժանանալ այդ ճակատագրին։ Այսպիսով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է համայնքի ղեկավարին՝ հայտնելով իր մտահոգությունները։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում առաջարկում է կոնկրետ քայլեր՝ համայնքային գրադարանները պահպանելու համար։ Նրա  խոսքով՝ եթե համայնքային գրադարանները հագեցած լինեն համակարգիչներով, մեդիա սարքերով, ընթերցողներին տրվի կինոդիտման հնարավորություն, համայնքը կձգտի գնալ գրադարան։ Արմեն Մարտիրոսյանը շեշտում է՝ անհրաժեշտ է բարձրացնել ընթերցանության մակարդակը և գիրքը դարձնել մատչելի՝ համալրելով գրադարանները։ Այնինչ պետությունն այս ուղղությամբ զգալի քայլեր չի անում, ավելին՝  պարբերաբար կատարում է անարդյունավետ  ծախսեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աննա Բաբաջանյան