Չինաստանից զենք-զինամթերքի մատակարարումների մասին պայմանավորվածություն չկա. Վիգեն Սարգսյան

Լուրեր

15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
Բոլորը

Սպառազինության հագեցման տեսանկյունից տարին բավական հաջող էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Առաջիկայում շարունակելու ենք այդ աշխատանքը և Ռուսաստանից ստացված վարկային ծրագրի շրջանակում, և բազմաթիվ այլ ծրագրերի շրջանակում, որոնք իրականացնում ենք»,- վստահեցրեց նախարարը:

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև պաշտպանության ոլորտում ծախսերի ավելացմանը: Համաձայն սեպտեմբերի 28-ին ներկայացված ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի, ռազմական ծախսերն ավելացել են 17,6%ով` 440,4 միլիոն ԱՄՆ դոլարից հասնելով 518 միլիոն ԱՄՆ դոլարի:

Նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ այդ միջոցների հիմնական մասն ուղղվելու է զենք-զինամթերքի ձեռքբերմանը: «Ես նախընտրում եմ զենքը ցույց տալ զորահանդեսների ժամանակ: Հնարավոր գնումների մասին խոսելն անիմաստ է, բացի այդ, քո հեռանկարային ծրագրերի բացահայտումը հակառակորդին թույլ կտա հակամիջոցներ ձեռնարկել»,- ի պատասխան լրագրողի հարցին՝ Չինաստան այցի շրջանակում զենքի մատակարարման պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է, թե՞ ոչ, պարզաբանեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան