Ազատ դեմոկրատներ կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ և ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորման մասին՝ նշելով, որ համաձայնագիրը չի բխում ՀՀ ինքնիշխանության և անվտանգության շահերից: Հայտարարության մեջ մասնավորպես ասվում է. Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի է համարում ՀՀ-ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորում ստեղծելու և ՌԴ-ից ՀՀ-ին մատակարարվող զինտեխնիկայի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ համաձայնագրերը «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի …

