ՀՀԿ խմբակցության հայտարարությունը Գեղամյան-Փաշինյան միջադեպի վերաբերյալ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում դատապարտել է ԱԺ-ում նախօրեին «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը.

Հայտարարության մեջ ասված է.

 

«Ազգային ժողովում երեկ պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված` ևս մեկ անգամ հայտարարում ենք մեր տեսակետը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ խմբակցությունը խիստ բացասաբար եւ քննադատաբար են մոտենում քաղաքակիրթ մոտեցումների սահմանները հատող հարցի լուծման ցանկացած այլ ձեւաչափի: 

 

Վիճաբանություններից, հայհոյանքներից, վիրավորանքներից, նույնիսկ, քաշքշոցներից ոչ մի պառլամենտ ապահովագրված չի, դա է ցույց տալիս միջազգային փորձը, բայց մեզ համար նման ձեւով հարաբերություններ պարզելը, պարզապես անընդունելի է, մենք պետք է ներդնենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի ՀՀ ԱԺ-ում ի սպառ վերանան եւ բացառվեն նման երեւույթները: 

 

Հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին եւ քաղաքական գործիչներին վերանայել իրենց մոտեցումները եւ վերադառնալ քաղաքակիրթ դաշտ»: