ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը: Նիստից հետո առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ նախագիծն ամբողջությամբ պատրաստ կլինի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին: Factor.am-ի հարցին՝ տուգանք նախատեսվա՞ծ է, թե՞ նախարարը վերանայել է մոտեցումն այդ հարցում, Ալթունյանը պատասխանեց. «Ես իմ մոտեցումը չեմ փոխել, պարզապես հիմա մենք խոսում ենք գալիք օրենքների մասին, օրենքների մասին …

