Կարեն Կարապետյանը պաշտոնապես հեղինակազրկեց ԱՎԾ-ին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախօրեին ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սկանդալային հայտարարություն արեց: Նախ՝ դիմելով իր ռուս գործընկերոջը՝ նա նշեց, որ 2017թ. առաջին 8 ամսվա կտրվածքով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 23.5%-ով: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն անմիջապես հակադարձեց ՀՀ վարչապետին՝ ասելով, թե ինքն այլ ցուցանիշներ ունի. «Ինձ մոտ ավելի լավ թիվ է, քան Ձեզ մոտ: Հունվարից օգոստոս ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով: Առաջարկում եմ հետագայի համար հենց այդ ցուցանիշն էլ օգտագործել»:

Կարեն Կարապետյանն էլ համաձայնեց՝ գերադասելով կասկածի տակ դնել սեփական Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, քան թե՝ հակառակվել ՌԴ վարչապետի խոսքին. «Ես միանշանակ կողմ եմ օգտագործելու ձեր վիճակագրական ծառայության տվյալները, քանի որ մենք առիթ ունենք կասկածելու, որ մեր վիճակագրական ծառայությունը նվազեցնում է որոշ տվյալներ»:

Տվյալների նման տարբերության պատճառները փորձեցինք ճշտել ՀՀ ԱՎԾ-ից, որի հեղինակությունը փաստացի կասկածի տակ դրվեց: ԱՎԾ Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ Քրիստինե Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարող մեկնաբանել ՌԴ վարչապետի ներկայացրած թվերը: Նա հրաժարվեց պաշտոնական մեկնաբանություն տալ, զգուշացրեց՝ խոսակցությունը չձայնագրել:

Իսկ տվյալների տարբերությունը պարզելու համար ուղղորդեց ԱՎԾ կայքի պարզաբանումից օգտվել, որտեղ նշվում է՝ արտաքին առևտրի վիճակագրության վարման պրակտիկայում վիճակագրական տվյալների շեղումներն ըստ առաջացման բնույթի բաժանվում են 3 հիմնական խմբերի՝ մեթոդաբանական, տեխնիկական և վիճակագրական տվյալների դիտավորյալ աղավաղում: Թե ՌԴ վարչապետի ունեցած տվյալները, որոնք 7 տոկոսով ավելին էին, քան մերը, նշված երեքից որի մեջ են մտնում՝ պաշտոնապես չմեկնաբանվեց:

Այսպիսով՝ ստացվում է, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին հավատալ պետք չէ և այսուհետ՝ հանրության ականջներից տարատեսակ վիճակագրական «լապշաներ կախելիս» միշտ կարելի է հղում կատարել Կարեն Կարապետյանի պաշտոնական հայտարարությանը, թե ԱՎԾ-ի տվյալները կասկածահարույց են: Եվ, ի դեպ, այսուհետ արդեն կարելի է պաշտոնապես արտահայտված այս անվստահությունից հետո եզրակացնել, որ Ազգային վիճակագրական ծառայությունը անցած տարիներին նվազեցրել է նաև երկրից արտագաղթի թվերը, աղքատության, գործազրկության ցուցանիշները և այլն:

Լիլիթ Շաբոյան