«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին Երեւանի ավագանու նիստն անցավ հանդարտ մթնոլորտում. համենայն դեպս, ՀՀԿ-ականները նախկինի նման վիրավորական արտահայտություններ չէին անում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների հասցեին: Միայն մի պահ բախում եղավ «ԵԾ»-ի եւ «Ելք»-ի անդամների միջեւ: Իսկ ՀՀԿ-ականները լուռ էին: Չնայած «ԵԾ»-ի անդամները շարունակում էին նույն տոնով քննադատել իշխանություններին, Տարոն Մարգարյանին, ՀՀԿ խմբակցության այն անդամները, ովքեր …

