ՀՀԿ-ականներին խիստ հրահանգ է տրվել. ոչ մի դեպքում ծպտուն չհանել. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նախօրեին Երեւանի ավագանու նիստն անցավ հանդարտ մթնոլորտում. համենայն դեպս, ՀՀԿ-ականները նախկինի նման վիրավորական արտահայտություններ չէին անում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների հասցեին: Միայն մի պահ բախում եղավ «ԵԾ»-ի եւ «Ելք»-ի անդամների միջեւ: Իսկ ՀՀԿ-ականները լուռ էին: Չնայած «ԵԾ»-ի անդամները շարունակում էին նույն տոնով քննադատել իշխանություններին, Տարոն Մարգարյանին, ՀՀԿ խմբակցության այն անդամները, ովքեր նախորդ նիստերում ամենաուժգին կերպով էին արձագանքում քաղաքապետին ուղղված ամեն խոսքին, ծպտուն չհանեցին:

Պատճառը, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, եղել է ավագանու՝ ՀՀԿ-ական անդամներին իջեցված խիստ հրահանգը՝ անկախ «ԵԾ» անդամների հայտարարություններից, բառ անգամ չարտաբերել, նրանց որեւէ կերպ ուշադրության չարժանացնել: Ավելին՝ «Ժողովուրդ»-ը ականատես եղավ, թե ինչպես էին ՀՀԿ-ականները ընդմիջումների ժամանակ միմյանց խոստովանում՝ «ոչ մի բառ չեմ խոսել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: