ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն երկու առաքելություն: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Միջնորդները այդ հարցում շատ հետևողական են՝ թե՛ իրենց հայտարարություններով, որոնք մենք բոլորս տեսնում ենք, թե՛ իրենց քայլերով: Իրենց երկու առաքելություններն են՝ առաջինը նպաստել, որ կողմերը գան համաձայնության, երկրորդը՝ թույլ չտալ, որ սկսվեն ռազմական գործողությունները, …

