Շինարարության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում կան խոչընդոտներ. վարչապետի հանձնարարականները

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկը նախորդներից չտարբերվեց: Վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ընթերցել  հանձնարարականներ, որոնից առաջինը վերաբերում էր որոշ սահմանափակ ռեսուրսներից օգտվելու համար պետական կամ ՏԻՄ կողմից թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման պարզեցմանը:

Կարապետյանի խոսքով՝ ներկայումս տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ստանալ որոշ սահմանափակ ռեսուրսներից՝ օրինակ հանրային տարածքների վարձակալության, ջրային ռեսուրսների օգտագործման թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ։

Այդ նպատակով տնտեսվարողները պետք է դիմեն համապատասխան տեղական կամ պետական մարմիններին։ ՏՄՊՊՀ կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ շատ հաճախ բացակայում են այդ փաստաթղթերի տրամադրման միասնական և հստակ պայմանները, դրանք տրամադրում են շատ հաճախ հայեցողական որոշումների հիման վրա։ Դա բացասաբար է անդրադառնում գործարար միջավայրի վրա։ Ուստի, ըստ վարչապետի, անհրաժեշտ է մշակել այդ գործընթացը պարզեցնելու, արդյունավետ դարձնելու նոր մեխանիզմներ։

Այդ նպատակով Կարապետյանը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, ՏԻՄ-երին 2 ամսյա ժամկետում համագործակցելով ՏՄՊՊՀ հետ, գույքագրել բոլոր այն դեպքերը, երբ տրամադրվում է սահմանափակ ռեսուրսներից օգտվելու թույլտվություններ, քվոտաներ, և կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ թույլտվությունների տրամադրման մրցութային, կանխատեսելի և հստակ կարգով տրամադրելու իրավական ակտերի նախագծեր։

Կառավարության ղեկավարի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր շինարարության ոլորտին: Վարչապետի տեղեկացմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեի ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ շինարարության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում կան որոշակի խոչընդոտներ, որոնք նվազեցնում են վիճակագրական տվյալների լիարժեքությունը, հատկապես մասնավոր կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարական ծավալների մասով:

«Շինարարության ոլորտում վիճակագրության ամբողջականության ապահովման և տվյալների հավաքագրման իրական վիճակի արձանագրման նպատակով, հանձնարարում եմ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության կոմիտեին նախագահին և առաջարկում եմ Ազգային վիճակագրական ծառայությանը երկու շաբաթյա ժամկետում ամփոփել շինարարության ոլորտում առկա միտումներն ու զարգացումները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ դրանց արձանագրման  թերությունների վերաբերյալ»,- հավելեց Կառավարության ղեկավարը: