ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 19-ին ընդունեց հայաստանյան բեռնափոխադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների՝ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի գլխավորությամբ. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Հանդիպման նպատակը բեռնափոխադրումները, մասնավորապես, մրգի արտահանումը արտակարգ ռեժիմով կազմակերպելու ընթացքում առաջացող խնդիրները բարձրաձայնելն ու հնարավոր լուծումներ առաջարկելն էր: …

