ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բժիշկների դեմ բռնություն գործադրողների պատիժը խստացնելու մասին օրենքի նախագիծը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանի և Հրայր Թովմասյանի ներկայացրած բժիշկների դեմ բռնություն գործադրողների պատիժը խստացնելու մասին օրենքի նախագիծը:

Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը` ընդգծելով, որ ակնհայտորեն առաջադիմական փոփոխություն է և «Ելք» խմբակցությունը կողմ է քվեարկելու սրան:

«Բայց մեկ վերապահում ունեմ. ինձ համար առնվազն տարօրինակ էր, երբ այլընտրանքային կարծիք էր հնչում ՀՀԿ խմբակցությունից, մի անգամից սաստեցիք, թե ներկուսակցական հարթակ կա, նորմալ է, կարծում եմ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի արձագանքն այս դիտարկմանը չուշացավ. «Դուք մեր ներկուսակցական հարցերով մի զբաղվեք, հանգիստ եղեք»:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ևս պարզաբանեց. «Ինչ վերաբերում է իմ նկատառմանը ապա, այն հետևյալն էր` ես իմ գործընկերոջ մասնագիտական դիտարկմանը չեմ անդրադառնա ԱԺ ամբիոնից` հաշվի առնելով, որ մենք կարող ենք հանձնաժողովում մասնագիտական քննարկում ծավալել: Սաստելու ոչինչ չկա, խնդրում եմ մի խեղաթյուրեք»:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ևս վարման կարգով ելույթ ունեցավ: «Կոչ եմ անում նախագծի վերաբերյալ քվեարկությունը չքաղաքականացնել, այլ քվեարկել սեփական համոզմունքներին և խղճին համապատասխան»,- ասաց նա:

Նախագիծն ընդունվեց ձայների 56 կողմ, 2 դեմ և 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: