ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը շարունակում է աջակցությունը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաղանիս համայնքում նոր այգի կհիմնվի, որը կնպաստի համայնքում պտղաբուծության զարգացմանը։ Սարիգյուղ-Ներքին Ծաղկավան համայնքային փնջի համար ստեղծված գյուղատնտեսական տեխնիկայի կայանը կաջակցի ֆերմերներին ավելի արդյունավետ մշակելու և հավաքելու հացահատիկը՝ նվազեցնելով կորուստները և մեծացնելով շահույթը:

 

Այս նախաձեռնություններն իրականացվում են Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» հնգամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի բյուջեն կազմում է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար և նպատակաուղղված է ընդլայնել եկամտի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև աջակցել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը:

 

Այսօր, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության մշակութային կցորդ Եվգենի Պանտելեևը այցելեցին մարզի Բաղանիս և Սարիգյուղ համայնքներ՝ տեղում ծանոթանալու իրականացված ծրագրերի արդյունքներին:

 

Վերջին երկու տարիների ընթացքում, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ, Տավուշի մարզի 26 սահմանամերձ համայնքների բնակիչները ներգրավվել են համայնքային կարիքների գնահատման և համայնքների զարգացման ծրագրերի մշակման մասնակցային գործընթացներում: Այս պլանավորման արդյունքներից ելնելով՝ ՄԱԶԾ-ն կիրականացնի մի շարք ենթածրագրեր՝ թիրախավորելով համայնքների բարելավման տեսակետից էական նշանակություն ունեցող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զբաղվածությունը, գյուղական շրջանների զարգացումը, գյուղմթերքի վերամշակումը, ենթակառուցվածքների վերականգնումը, կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությունը և բնական աղետների նկատմամբ դիմակայունությունը:

 

Բաղանիս համայնքում 2․7 հա նոր պտղատու այգի կհիմնվի 4 տնտեսությունների համար։ Այն մաս է կազմում 30 հա նոր այգիների, որոնք ծրագրի աջակցությամբ կհիմնվեն մարզում այս տարի։ 1 հա միջին ինտենսիվության ընկույզի ծառեր կտնկվեն, որոնք բերք կապահովեն 2 տարի անց, ինչպես նաև հոն (1 հա) և տխիլ (0,7 հա)։ Այս այգիներում ջրախնայող կաթիլային ոռոգման համակարգ կներդրվի, որը ռեսուրս խնայող համակարգերի ներդրման գործընթացի մաս է կազմում։  

 

Որպես մասնակցային պլանավորման ընթացքում բացահայտված համայնքային կարիքների լուծում, ծրագիրը Սարիգյուղ-Ներքին Ծաղկավան համայնքային փնջի համար գյուղտեխնիկայի կայան է հիմնել։  Համայնքային զարգացման «Ծաղկասար» հիմնադրամը հիմնվել է տնօրինելու կայանի աշխատանքը, ինչպես նաև այլ ծրագրերի իրականացումը համայնքային փնջում։ Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի համար ծրագիրը ձեռք է բերել կոմբայն և թրթուրավոր տրակտոր, մինչ համայնքային հիմնադրամը գնել է էքսկավատոր և կառուցել է կայանատեղի։ Ի լրումն, ծրագիրը նախատեսում է հիմնել ալրաղաց համայնքային փնջի համար և աջակցել հացաթխման բիզնեսին՝ ամբողջականացնելով արժեշղթան։ Այս միջոցառումների արդյունքում միայն այս տարի համայնքի աշնանացան ցորենի արտերի մակերեսը մեծացել է 200 տոկոսով։ Հիմնադրամը ստեղծել է ցորենի շրջանառու ֆոնդ, որը գնում է բարձրակարգ ցորեն և տրամադրում  շահառուներին զեղչված գներով։