Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հուլիսի 18-ին ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, իր ուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշում է, որ 25 տարին հայ …

