ԸՕ դրույթը ճանաչվել է Սահմանադրության մի շարք հոդվածների պահանջներին հակասող և անվավեր

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ սահմանադրական դատարանն այսօր որոշեց, որ դիտորդների և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրումն ու վկայականների տրամադրումը կարգավորող՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին պարբերությունը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:

Իսկ նույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերության երկրորդ նախադասության մեջ ամրագրված «միայն մեկ զանգվածային լրատվության միջոց և այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների» դրույթը ՍԴ-ն ճանաչեց ՀՀ սահմանադրության 42-րդ Կարծիքի արտահայտման ազատությունը, 51-րդ հոդվածի՝ տեղեկություններ ստանալու իրավունքը, 2-րդ մասի, 75-րդ՝ Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը, 78-րդ՝ Համաչափության սկզբունքը, 79-րդ՝ Որոշակիության սկզբունքը, 80-րդ՝ Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը, հոդվածների և 81-րդ հոդվածի՝ Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան, 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր: 

Գործը դատարանում քննվում էր «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա:

Ըստ վիճարկվող՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի՝ Դիտորդների և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրումը, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների և այցելուների վկայականների տրամադրումը, 8-րդ մասի 1-ին պարբերության, «Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները (այսուհետ` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներ) քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվության միջոց: Մեկ տարվա սահմանափակումը կիրառելի չէ, եթե լրատվական գործունեություն իրականացնողը լրատվության միջոց է տարածում վերգետնյա եթերային հեռարձակմամբ:»

Իսկ ըստ վիճարկվող մեկ այլ՝ նույն հոդվածի նույն մասի 2-րդ պարբերության, «Հավատարմագրվելու դիմումը և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ: Յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականացնող կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել իր անունից տարածվող միայն մեկ զանգվածային լրատվության միջոց և այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների:»

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունը (ներկայացուցիչներ՝ Տիգրան Եգորյան, Լուսինե Հակոբյան, Վահե Գրիգորյան) գտել է, որ վիճարկվող դրույթներով նախատեսված սահմանափակումը, այն է` մեկ իրավաբանական անձի անունից տարածվող մեկից ավելի զանգվածային լրատվության միջոցի և դրա 50-ից ավելի ներկայացուցիչների ընտրական գործընթացը քվեարկության սենյակում դիտարկելու և լուսաբանելու համար հավատարմագրելու արգելքը, սահմանված լինելով օրենքով, իրավաչափ նպատակ չի հետապնդում, անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում, չի բխում հանրային շահերից և հանգեցրել է իր՝ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով՝ Արտահայտվելու ազատություն, սահմանված իրավունքների խախտման:

Դիմողը պնդել է, որ եթե նույնիսկ խնդրո առարկա սահմանափակումների նպատակը քվեարկության բնականոն ընթացքի ապահովումն է, ապա ընտրված միջոցը համաչափ չէ, քանի որ այդ նպատակի ապահովման համար ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված են այլ միջոցներ:

Վկայակոչելով արտահայտվելու ազատության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` դիմողը եզրակացրել է, որ վիճարկվող իրավակարգավորումների պայմաններում առավել քան ակնհայտ է դառնում այն, որ զանգվածային լրատվության միջոցների և նրանց ներկայացուցիչների հավատարմագրման համար նախատեսված սահմանափակումներն իրավաչափ նպատակ չեն հետապնդում: