Վանաձոր-Ալավերդի ճանապարհի շինարարության ավարտի ժամկետը կախված է Շնող ՀէԿ-ի կառուցման տեմպերից

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Վանաձորից Ալավերդի քաղաքով Վրաստանի սահման տանող 90 կմ երկարության միջպետական նշանակության ավտոմայրուղու նորոգումը, որը սկսվել է 2016 թվականի սեպտեմբերին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ծրագրում էր ավարտել 32 ամսում, այսինքն՝ ամենաուշը մինչև 2018 թվականի մարտ ամիսը։ Բայց անցնելով այս ճանապարհով, դժվար է հավատալ, որ մի քանի ամսից այն գոնե կիսավարտ տեսք է ստանալու։

Ավտովարողները խուսափում են օգտվել այս ճանապարհից։ Վանաձորից Ալավերդի և հակառակ ուղղությամբ երթուղային «Գազելներ» են անցնում, որոնք 46 կիլոմետրանոց այս հատվածը հաղթահարում են մեկուկես ժամում։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հավաստիացնում են, որ շինարարները գրաֆիկ չեն խախտել։

«Հիմնանորոգումը ավարտելու ենք 2018 թվականին, շինարարական աշխատանքները չեն ուշանում։ Շինարարները պայմանավորվել էին նախարարի հետ, որ եթե եղանակը թույլ տա, ժամանակից շուտ, աշխատանքները կկարողանան վերջացնել ժամանակից շուտ։ Սակայն տեղումների պատճառով դա հնարավոր չեղավ։ Բացի դա, այնտեղ ուշացումներ կան ենթակառուցվածքների գծով։ Ջրի և գազի խողովակներ են փոխվում մասնավոր ընկերությունների կողմից, ինչը ձգձգվում է, և դրա պատճառով ևս շինարարները գործից հետ են ընկնում։ Սակայն ընդհանուր առմամբ ժամկետից շեղումներ չեն եղել», – հաղորդեցին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։

Նախարարի մամուլի պատասխանատու Անահիտ Առաքելյանը նաև հայտնեց, որ հիմա հողային աշխատանքներ են արվում, կողային առուներ են մաքրվում, թունելները բերվել են համապատասխան նորմերի՝ և՛ լայնության, և՛ բարձրության առումներով:

«Ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտի 70 տոկոսն արդեն տեղադրվել է, ասֆալտի վերին շերտը տեղադրվել է 6.6 կմ-ի վրա, իսկ ժամկետը նախատեսված է 2018թ-ի գարուն, բայց ուրիշ մի հարց կա: Այդ հատվածում Շնող ՀԷԿ պիտի կառուցվի, ու պիտի սպասենք ՀԷԿ-ը կառուցեն, նոր ճանապարհը սարքեն, որպեսզի ճանապարհը սարքելուց հետո ՀԵԿ-ի կառուցման պատճառով ճանապարհը չքանդեն», – ասաց խոսնակը։

Այսպիսով, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան տարանցիկ մայրուղու ճակատագիրը կախված է Շնող ՀէԿ-ի կառուցման տեմպերից։

Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան տարանցիկ մայրուղին նորոգվում է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի տրամադրած 101 մլն եվրո վարկով:

Սյուզան Սիմոնյան