Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծի խորհրդարանական լսումների ընթացքում հետաքրքրվեց՝ ինչո՞ւ խորհուրդը, որը պետք է ստեղծվի, կից է վարչապետին, ոչ թե Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին։ «Այստեղ շահերի բախում եմ տեսնում», – նկատեց Մանե Թանդիլյանը։ Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը պարզաբանեց՝ խորհրդարանի գործառույթները սահմանված են Սահմանադրությամբ և քաղաքականության …

