Վարչապետ Կարապետյանի մյուս հանձնարարականը հանրապետությունում փոքր ու միջին ջրամբարաշինության ծրագրերի իրականացման վերաբերյալ է: Կառավարության ղեկավարը նշել է, որ ջրային ռեսուրսների ոլորտում հիմնական խնդիրը ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության խիստ բարձրացումն է, որի պարագայում կապահովվի պատշաճ արձագանք գյուղատնտեսական ոլորտի զարգացումներին, մասնավորապես՝ գյուղացիական ոռոգելի հողերի աստիճանական ավելացումներին, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջերմաստիճանի բարձրացման և տեղումների արձանագրված նվազումներին։ …

